Գլխավոր Ավելին

Համալսարանական սրտաբանները մասնակցել են Եվրոպական սրտաբանների միության համաժողովին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի 6 մասնագետ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է Եվրոպական սրտաբանների միության համաժողովին (ESC- European Society of Cardiology 2022):

Համավարակի պատճառով նախորդ երկու տարվա ընթացքում համաժողովն անցկացվել էր առցանց ձևաչափում: Այս տարի առկա ռեժիմով անցկացված համաժողովը բավականին արդյունավետ և հագեցած օրակարգով էր, որի շրջանակում ներկայացվել են սրտաբանության նոր ուղեցույցները, քննարկվել են վերջին շրջանում արված բազմակենտրոն հետազոտությունների արդյունքները:

Համաժողովի շրջանակներում անցկացվող թեստ-ստուգումներից բացի՝ համալսարանական սրտաբանները մասնակցել են նաև կազմակերպված տեխնոլոգիական workshop-երին, որի ժամանակ ծանոթացել են սրտաբանության ոլորտի նոր սարքավորումներին, ինչպես նաև ստուգել սարքավորմանը տիրապետելու հմտությունները:

Մասնակցության շնորհիվ մեր մասնագետները (Նունե Ավետիսյան, Լիլիթ Ալեքսանյան, Աննա Օրդյան, Անուշ Սարգսյան, Էդուարդ Էլլարյան, Աննա Ամատունի) ձեռք են բերել ESC 2022-ի կողմից տրվող միջազգային որակավորման կրեդիտներ:

×
facebook sharing button facebook